Հանճարեղ միտքը, որը ծագեց այս թմրամոլի գլխում, օգնեց նրան դառնալ միլիոնատեր. ահա, թե ինչպես

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Խալիլ Ռաֆաթին ապացուցել է՝ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:

«Ես մոռացել էի մեռնել» գրքում նախկինում անօթևանն ու թմրամոլը, իսկ այժմ միլիոնատեր դարձած 46-ամյա տղամարդը կիսվել է 13 տարի առաջ կախվածությունների դեմ պայքարելու և չքավորության մասին հիշողություններով:

Դեպրեսիայից դուրս գալու և իր ուժերին հավատալու հարցում Ռաֆաթիին օգնել է նրա ընկերը, որն առաջարկել է բնական հյութերի արտադրության բիզնես հիմնել:

Տղամարդը սկսել է Riviera Recovery Center սթափության կենտրոնի համար հյութեր պատրաստել, որոնք օգնել են ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին վերականգնել առողջությունը։

Որոշ ժամանակ անց առողջարանային կենտրոնի համբավը տարածվել է ամբողջ Հոլիվուդով մեկ, ինչը Ռաֆաթիին ոգեշնչել է հայրենի Մալիբուի սահմաններից դուրս հյութերի վաճառքի ցանց հիմնել:

Օգտակար ըմպելիքները պարունակում են ալկալային ջուր, հիմալայան վարդագույն աղ և խտուտիկ:

Հանճարեղ միտքը, որը ծագեց այս թմրամոլի գլխում, օգնեց նրան դառնալ միլիոնատեր. ահա, թե ինչպես