Այս կինը չէր ցանկանում նստել սևամորթի կողքը. ահա, թե ինչպես բորտուղեկցորդուհին նրա «պորտը տեղը դրեց»

50 տարեկան մի կին չէր ցանկանում իր տեղը զբաղեցնել ինքնաթիռում:

Բանը նրանում էր, որ նրա տեղը սևամորթ տղամարդու կողքին էր:

Դժգոհությունը չթաքցնելով՝ նա կանչեց ուղեկցորդուհուն և պահանջեց, որ իր տեղը փոխեն:

Նրա փաստարկը պարզ էր.

«Ես չեմ կարող նստել այս սևամորթ տղամարդու կողքին»:

Ինչին ուղեկցորդուհին պատասխանեց.

«Սպասեք, ճշտեմ, արդյոք ուրիշ ազատ տեղ կա»:

Որոշ ժամանակ անց ուղեկցորդուհին եկավ և ասաց.

«Տիկին, էկոնոմ կարգում ազատ տեղեր չկան, բայց ես կհարցնեմ անձնակազմի հրամանատարին, մի գուցե հնարավոր լինի առաջին կարգում ինչ-որ բան անել»:

10 րոպե անց ուղեկցորդուհին եկավ և հայտնեց.

«Հրամանատարը հաստատեց, որ էկոնոմ կարգում տեղ չկա, բայց մեկ տեղ կա առաջին կարգում: Մեր ընկերության քաղաքականությունը թույլ չի տալիս էկոնոմ կարգի ուղևորներին տեղափոխել առաջին կարգ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինչ որ մեկը չի ցանկանում նստել ՏՀԱՃ մարդու կողքին, հրամանատարը համաձայնեց առաջին կարգ տեղափոխվելու թույլտվություն տալ»:

Մինչ կինը կհասցներ ինչ-որ բան ասել, ուղեկցորդուհին ձեռքը մեկնեց դեպի սևամորթ տղամարդուն և ասաց.

«Այդ պատճառով, խնդրում եմ ձեզ, հավաքեք ձեր իրերը և եկեք հարմարավետ առաջին կարգ, քանի որ հրամանատարը չի ուզում, որպեսզի դուք նստեք ՏՀԱՃ մարդու կողքին»:

Բոլոր ուղևորները, ովքեր լսեցին այդ խոսակցությունը, ծափահարեցին: 🙂

Այս կինը չէր ցանկանում նստել սևամորթի կողքը. ահա, թե ինչպես բորտուղեկցորդուհին նրա «պորտը տեղը դրեց»